Չինաստանի Շենսի նահանգում հնագետները պեղել են մոտ վեց հազար տարվա գերեզմանոց։
Չինաստանում վեց հազար տարվա գերեզմանոց է հայտնաբերվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մասնագետների գնահատականով, գերեզմանոցի տարածքում ավելի քան 2 հազար մարդ է թաղված, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Պեղումների ղեկավար Վան Վեյլինի խոսքով, մոտ 90 հազար քառ մետր ընդհանուր մակերեսով գերեզմանոցը գտնվում է Յանգուանչժայ ավերակների մոտակայքում, որը Յանշաո նեոլիթյան հնագիտական մշակույթների դարաշրջանին է պատկանում։
Մասնագետները նշում են, որ հայտնաբերված գերեզմանոցը Յանշաո մշակույթի ժամանակաշրջանից պահպանված ամենամեծ գերեզմանոցն է։