Artsakhpress

Քաղաքական

Բակո Սահակյանը պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 19-ին, ընդունել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությանը:

Բակո Սահակյանը պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Բակո Սահակյանը պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, նախագահ Սահակյանի մոտ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանի և Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Բակո Սահակյանը նախ ողջունել է Երևանի քաղաքապետին ու նրա գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել մայրաքաղաք Ստեփանակերտի և ԼՂՀ շրջանների հետ անցած տարիներին ակտիվ համագործակցության համար: Նախագահը վստահություն է հայտնել, որ ստեղծված են բարենպաստ պայմաններ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և նոր հաջողություններ արձանագրելու համար: Նրա խոսքով, Երևան քաղաքի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն լուծելու տարբեր սոցիալ-տնտեսական հարցեր, այլև նաև ստեղծել ամուր բարեկամական կապեր քաղաքամայր Երևանի և Արցախի միջև: «Մենք բարձր ենք գնահատում Ստեփանակերտի ու Արցախի շրջանների հետ կապերը զարգացնելու և խորացնելու Երևանի քաղաքապետարանի անկեղծ շահագրգռվածությունը և պատրաստակամությունը: Դա հայրենասիրության և քաղաքացիական բարձր կեցվածքի վառ դրսևորում է»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Ելույթներով հանդես են եկել Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետները: Տարոն Մարգարյանը նշել է, որ 2012թ-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ կնքված համագործակցության հուշագրին զուգահեռ՝ ակտիվ համագործակցություն են իրականացրել նաև Արցախի շրջանների հետ: «Կցանկանայի հատկապես առանձնացնել Ստեփանակերտում կառուցվող Ազատամարտիկների պուրակը: Այն մեզ համար ոչ միայն աշխատանք է, այլև՝ բարոյական պարտականություն: Ցանկանում եմ հավաստիացնել, որ Երևանը միշտ Արցախի կողքին է և շարունակելու ենք մեր ակտիվ համագործակցությունն ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ շրջանների հետ»,- ասել է Երևանի քաղաքապետը: Ելույթի վերջում Տ. Մարգարյանը հայտարարել է, որ Երևանի և Արցախի սերտ համագործակցության գործում ներդրած մեծ ավանդի համար Արցախի նախագահ Բակո Սահակյանը պարգևատրվում է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:

Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալով» պարգևատրել է նաև ԼՂՀ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին, ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանին, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին և պաշտոնատար այլ անձանց:

Կատարված աշխատանքների ամփոփիչ ելույթով հանդես է եկել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանը, ով մասնավորապես նշել է, որ անցած հինգ տարիների ընթացքում ավելի քան 200 փոխայցելություն է եղել երկու քաղաքապետարանների աշխատանքային խմբերի միջև: «Լուրջ հաջողություններ ենք արձանագրել զբոսաշրջության, առողջապահության, մարզամշակութային և այլ ոլորտներում»,- ասել է Ս. Գրիգորյանը:

Հանդիպման վերջում ԼՂՀ Նախագահը պետական պարգևներ է հանձնել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների մի խումբ աշխատակիցների` ԼՂՀ մայրաքաղաքում և շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search