Չինաստանը ջանում է համատեղ ջանքեր գործադրել ԱՄՆ նոր վարչակազմի հետ չին–ամերիկյան հարաբերությունների ավելի նշանակալի զարգացմանը նպաստելու համար։
Չինաստանը ջանում է համատեղ աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ. Պեկին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուա Չունինը՝ մեկնաբանելով հունվարի 20-ին կայանալիք Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Չունինը նշել է, որ Չինաստանն ուշադիր հետեւում է ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությանը։ Չին–ամերիկյան հարաբերությունները համարվում են աշխարհում ամենակարեւոր երկկողմ հարաբերությունները։ Առողջ եւ կայուն միջպետական հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների շահերից:
Դիվանագետի խոսքով՝ այդ հարաբերությունների զարգացումը վերջին տարիներին ամբողջովին վկայում է այն մասին, որ երկու երկրներն ավելի շատ ընդհանուր շահեր ունեն, քան տարաձայնություններ, փոխանցում է News,am-ը: