ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 19-ին ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին:
ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնյայի հետ քննարկել է ոլորտում համագործակցությանն հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորելով համագործակցությունը պաշտպանության ոլորտում, կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: