Նոյեմբերյանի, Ապարանի, Գավառի, Թումանյանի, Վանաձորի, Մարտունու տարածաշրջանների եւ Տավուշի մարզի ավտոճանապարհներին այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 20:00-ի դրությամբ ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում ենք Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: