Ֆրանսիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի», «Բարսելոնայի» նախկին աստղ Թիերի Անրին գովել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Անրին այժմ ֆուտբոլային փորձագետ է բրիտանական հեռուստատեսությունում:
Թիերի Անրի. Միշտ եղել եմ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես միշտ եղել եմ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն: Այժմ նա հրաշալի է խաղում «Մանչեսթեր Յունայթեդում»: Հույս ունեմ, որ նա հետագայում էլ կլինի լավ խաղացող թիմի համար»,- Թիերի Անրիի խոսքը մեջբերում է thesportreview-ն:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը նախորդ 10 հանդիպումներում խփել է 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում: