Հունվարի 20-ին Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ-ի 45-րդ նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփի եւ փոխնախագահ Մայքլ Փենսի երդմնակալության արարողությունը:
Դոնալդ Թրամփը կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանք հավատարմության երդում կտան Սահմանադրությանը եւ երկրին:
Ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ-ի նորընտիր ղեկավարը պաշտոնն ստանձնելուց առաջ կայցելի Սպիտակ տուն: Նախատեսվում Է, որ Դոնալդ Թրամփին կուղեկցի նրա կինը՝ Մելանյան: Ինչպես սպասվում Է նրանց շքամուտքի մոտ կդիմավորի ԱՄՆ-ի վարչակազմի հեռացող ղեկավար Բարաք Օբաման: Փենսիլվանիա-ավենյուի նախագահական նստավայր կգան նաեւ Փենսը եւ նրա կինը՝ Քարենը, ինչպես նաեւ Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի պաշտոնակալության հանդիսությունների անցկացման համատեղ կոմիտեի ղեկավարները:
Սպիտակ տանը հավաքվածները կարճատեւ շփում կունենան, իսկ այնուհետեւ նախագահական ավտոշարասյունը կուղեւորվի Կապիտոլիումի բլուր՝ Կոնգրեսի շենք, որտեղ տեղական ժամանակով ժամը 11:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:30-ին) կսկսվի երդմնատվության արարողությունը:
Թրամփի եւ Փենսի պաշտոնակալությունը կկայանա ամերիկյան հասարակության մեջ տեղի ունեցած պառակտման ֆոնին, որը նոյեմբերյան ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո միայն խորացել Է:
Հունվարի 18-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալության պատվերով, վկայում են, որ ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնության (56 տոկոսի) կարծիքով՝ երկիրն ընթանում Է ոչ ճիշտ ուղղությամբ: Նրանց հետ համաձայն չԷ հայրենակիցների 42 տոկոսը:
Նոր սոցիոլոգիական հետազոտությունը նաեւ ի հայտ Է բերել, որ ամերիկացիների 86 տոկոսի համար, Վաշինգտոնում իշխանափոխության կապակցությամբ, առաջնային են ներքին քաղաքականության հարցերը, ներառյալ առողջապահությունը, կրթությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, միջռասայական լարվածությունը: Արտաքին քաղաքական խնդիրները, ինչպես պարզվել Է, կարեւոր են հարցվածների 56 տոկոսի համար: Դրանց թվում են նախեւառաջ ներգաղթը եւ ահաբեկչության դեմ պայքարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: