ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ճառը կլինի «նրբաճաշակ, գեղեցիկ, ուժեղ, կարճ»:
Թրամփի օգնականը պատմել է երդմնակալության արարողությանը նրա ելույթի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, լրագրողներին հայտնել Է նրա օգնական Քելին Քոնուեյը:
Նա նշել Է, որ իր ելույթում Թրամփը հանդես կգա որպես «գործի մարդ, որը ցանկանում Է միավորել երկիրը»:
«Թրամփը գործի մարդ Է, եւ դուք դա կլսեք վաղը»,- ասել Է նա, հավելելով, որ «ելույթը պատրաստվել Է նախագահներ Աբրահամ Լինկոլնի եւ Ջոն Քենեդիի ճառերի ազդեցության ներքո»:
Թրամփի երդմնատվության արարողությունը կկայանա հունվարի 20-ին, հաղորդել Է «Ինտերաֆաքս»-ը: