Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժ է նկատվում, եւ Աստանայում հանդիպումը պետք է կարեւոր ներդրում ունենա այդ գործընթացի պարամետրերի մշակման համար։
Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժ է նկատվում. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Հույս է ներշնչում, որ Սիրիայի ճգնաժամում դրական տեղաշարժեր են նկատվել։ Առնվազն բոլորը հիմա համաձայն են ՄԱԿ ԱԽ բանաձեւի հիման վրա ընդհանուր համազգային երկխոսության միջոցով քաղաքական–դիվանագիտական կարգավորման այլընտրանքի հարցում»,– ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան Սիրիայի հարցով Աստանայի հանդիպումը որակում է որպես կարեւոր ներդրում կարգավորման գործընթացի պարամետրերի մշակման համար։