ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները դուրս չեն բերվի Կալինինգրադից, քանի դեռ ՆԱՏՕ-ի հրթիռները մնում են Եվրոպայում:
Պեսկով. «Իսկանդեր» համալիրները կմնան Կալինինգրադում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: RT-ի փոխանցմամբ, Պեսկովն ընդգծել է՝ անհնար է հանել այդ հրթիռները, չիմանալով, կա՞ն արդյոք Եվրոպայում հակառուսական հակահրթիռային համալիրներ ստեղծելու ծրագրեր:
Աղբյուրը հիշեցնում է, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ավելի վաղ մտահոգություն էր հատնել Կալինինգրադում այդ համալիրների տեղակայման վերաբերյալ:
Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Իսկանդերների» տեղակայումը պայմանավորված է հյուսիսատլանտյան դաշինքի՝ արևելյան հատվածում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայաությամբ: