Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին:
Նախագահ Սահակյանն ընդունել է Մովսես Հակոբյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: