Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում։
ԵԱՀԿ-ն Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում դիտարկում է անցկացնելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում են ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործողնախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) ևԳենադիե Պետրիկան (Մոլդովա):
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: