ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 19:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում և Արզնիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. այդտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Բաղրամյանի, Աշտարակի և Էջմիածնի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: