ՄԱԿ-ում Իրաքի հատուկ դեսպանորդ Յան Կուբիշը լավատեսական կարծիք է հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից երկիրն ամբողջովին մաքրելու հնարավորության շուրջ:
ԻՊ-ի օրերն Իրաքում հաշվված են. ՄԱԿ-ում Իրաքի ներկայացուցիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Press TV-ն, նման կարծիք վերջինս հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժողովի ժամանակ` ընդգծելով, որ «ԻՊ-ի օրերը հաշված են»: Նա տեղեկացրել է նաև, որ իսլամիստները խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան են օգտագործում Իրաքում:
Կուբիշի խոսքով` Մոսուլի արևելյան շրջաններում իրաքյան ուժերի տարած հաղթանակը խոսում է զանգվածային մարտահրավերի մասին, որը կավարտվի Մոսուլի արևմտյան հին թաղամասի գրավումով:
ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն` մոտ 190 000 մարդ տեղահանվել են Մոսուլի արևելյան թաղամասերի վերագրավման գործողությունների ժամանակ, որոնցից 30 000-ն արդեն վերադարձել են իրենց տները: