Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Լեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղում:
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մխիթարյանը 2 հարված է կատարել դարպասին, 2 հարված էլ՝ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 60 փոխանցումներից 88.3 տոկոսը հասել է թիմակիցներին: 28-ամյա խաղացողը 2 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 2-ական անգամ էլ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին եւ խլել գնդակը: Հենրիխը կանոնները չի խախտել, նրա դեմ եւս խախտում չի գրանցվել:
Մխիթարյանը ստացել է 9.19 գնահատականը եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող:
Հիշեցնենք, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է 3:0 հաշվով, ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Նա հանդիպման լավագույն խաղացող էր ճանաչվել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ: