ԵՄ ուժային կառույցները դեռևս չեն հայտնաբերել և չեն ձերբակալել ԴԱԻՇ խմբավորման բոլոր գրոհայիններին, ովքեր ուղարկվել էին Եվրոպա՝ Փարիզում և Բրյուսելում ահաբեկչություններ իրականացնելու նպատակով, և Եվրոպայում լայնածավալ հարձակումների իրագործման վտանգը պահպանվում է։
Եվրոպայում խոշոր ահաբեկչությունների իրականացման սպառնալիքը պահպանվում է. ՄԱԿ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի զեկույցում, որը նվիրված է ԴԱԻՇ-ից եկող սպառնալիքին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Ինչպես նշել է գլխավոր քարտուղարը՝ 2016-ի վերջին ամիսներին խմբավորմանը չի հաջողվել որևէ խոշոր հարձակում կատարել Արևմտյան Եվրոպայում, ինչը կարող է կապված լինել մի քանի գործոնների հետ։ Հղում անելով երկրների կառավարություններից ստացած տվյալներն՝ նա մասնավորապես նշել է ԴԱԻՇ-ի կողմից զգալի ռեսուրսների կորուստը՝ Իրաքում և Սիրիայում միջազգհային գործողությունների արդունքում, ինչպես նաև մեծ դժվարությունները, որոնք գրոհայինների համար ստեղծել է սահմանային վերահսկողության խստացումը։ Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ ոստիկանների և անվտանգության ծառայությունների կողմից ձեռնարկվող լայնածավալ միջոցառումները հանգեցրել են Եվրոպայում ահաբեկչական ցանցերի պլանների խափանման և գործունեության ապակազմակերպման։
Գուտերիշը նաև նախազգուշացրել է ավիացիոն ոլորտի համար սպառնալիքի բարձր աստիճանի մասին։