Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է երկարաձգել իր պայմանագրի ժամկետն ակումբի հետ:
Մանչեսթեր Յունայթեդը ցանկանում է երկարաձգել Մոուրինյուի պայմանագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Պորտուգալացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է 3 տարով: Ակումբի ղեկավորությունը ցանկանում է այն երկարաձգել ևս մեկ տարով:
Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 24 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: