Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:
Նավթի համաշխարհային գներն աճում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի մարտին մատակարարվող ֆյուչերսները աճել են 0.46 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 52.38 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են ապրիլին, աճել են 0.49 տոկոսով և կազմել 55.39 դոլար՝ մեկ բարելի դիմաց։