Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 9-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայում թուրք զինծառայողների ուղղությամբ ռուսական օդանավերի ավիահարվածների հարցը:
Պեսկով. Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում թուրք զինծառայողների ուղղությամբ ռուսական ավիահարվածների հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այդ միջադեպի բավական մանրամասն եւ կառուցողական քննարկում է կայացել, որին բավական շատ ժամանակ է տրամադրվել»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում՝ մարտին կայանալիք բարձրագույն մակարդակով խորհրդի հանդիպման համատեքստում: