Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները աճում են:
Նավթի համաշխարհային գներն աճում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,11%-ով՝ հասնելով 53,06 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ապրիլի ֆյուչերսներն էլ աճել են 0,04%-ով՝ հասնելով բարելի համար 55,65 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: