Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Ուոթֆորդի» դեմ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում:
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մխիթարյանը 3 հարված է կատարել դարպասին, 1 հարված՝ դարպասի ուղղությամբ: Նրա 62 փոխանցումներից 87.1 տոկոսը հասել է թիմակիցներին: 28-ամյա ֆուտբոլիստը 2 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 3 անգամ հաջողությամ շրջանցել է մրցակիցներին, 2 անգամ խլել գնդակը:
Մխիթարյանը կանոնները խախտել է 2 անգամ, նրա դեմ մեկ անգամ եմ խախտում թույլ տվել:
Մխիթարյանը ստացել է 7.77 գնահատականը, իսկ լավագույնը ճանաչվել է ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը՝ 8.43:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է 2:0 հաշվո, Մխիթարյանը փոխարինվել է 88-րդ րոպեին: