Փետրվարի 18-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կմեկնարկի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը:
Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական համակարգով անցկացվող մրցաշարին կմասնակցեն 18 շախմատիստ: Մրցաշարը բաղկացած կլինի 9 տուրից և կավարտվի փետրվարի 27-ին: Շարժայի փուլը առաջինն է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարերի շարքում, իսկ ընդհանուր առմամբ «Գրան պրի»-ն բաղկացած է 4 մրցաշարերից, որոնք տեղի կունենան Շարժայում, Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում: «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլին կմասնակցեն 18 շախմատիստներ: