ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս – Նոյեմբերյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: