Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են:
Նավթի համաշխարհային գներն աճում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին գրում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,13 տոկոսով՝ հասնելով 53,43 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ապրիլի ֆյուչերսներն էլ աճել են 0,18 տոկոսով՝ հասնելով բարելի համար 55,75 դոլարի: