Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում գրքի տոնին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Այսօր Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված գիրք նվիրելու տոնին. այն նշվում է փետրվարի 19-ին:

Ստեփանակերտում գրքի տոնին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում գրքի տոնին նվիրված միջոցառում է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը, ով կարևոր է համարել գիրք նվիրելու տոնը:

«Գիրքը միշտ էլ եղել է մարդու ամենամոտ բարեկամը: Մենք արժեվորում ենք տոնի խորհուրդը: Բոլորս էլ պետք  է   իմանանք ու գիտակցենք, որ գիրքը մեծ դեր ու նշանակություն ունի մեր կյանքում: Ընթերցողների կապը գրադարանի և գրողների հետ պետք է ավելի սերտացվի»,- ասել է Մ. Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ողջ տարվա ընթացքում գրադարանը տարաբնույթ միջոցառումներ է կազմակերպում: Այդ միջոցառումների մասնակիցներն իրենք իսկ ընթերցողներն են. երևույթն ինքնին մեծ ձեռքբերում է:

Տոնի առթիվ գրադարանը հյուրընկալել է բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Հրանտ Ալեքսանյանին, ով իր խոսքում նույնպես կարևորել է գրքի արժեքը և խորհուրդ տվել բոլորին ավելի սերտ կապվել գրքին ու գրականությանը:

«Պետք չէ սահմանափակվել միայն դասագրքային հեղինակների ընթերցանությամբ: Ես կուզենայի, որ մեր ընթերցողները չվախենան նոր ոճի, տիպի, տեսակի ժամանակակից գրողների ստեղծագործություններից, այլ, ընդհակառակը, հակված լինեն սեփական ջանքերով, ինտելեկտով՝ յուրացնելու այդ նոր ստեղծագործությունները: Արվեստն առաջին հերթին նորարարություն է. ամեն ոք պետք է փնտրի նոր հեղինակի ստեղծագործություններ և ընթերցի այն ոչ թե թերթելով, այլ գրվածքի էությունն ըմբռնելով: Ընթերցողներս պետք է կարդանք և՛ հայկական և՛ արտասահմանյան գրականություն, որպեսզի ճանաչենք լավագույն գրողներին ու ծանոթ լինենք բոլորի ստեղծագործություններին»,-մասնավորապես ասել է Հ. Ալեքսանյանը:

Գրող Նվարդ Ալեքսանյանն էլ մեծարելով Հրանտ Ալեքսանյան գրողին, մասնավորապես ասել է. «Նա՝ որպես արվեստագետ, հետաքրքիր է առաջին հերթին իր ուրույն ձեռագրով: Ստեղծագործական այն կուռ համակարգը, գեղագիտական սկզբունքները, արժեքները և իր գրական արվեստի հավատամքն այն ուղին է, որին տասնամյակներ շարունակ Հ. Ալեքսանյանը ոչ միայն հավատարիմ է մնացել, այլ տարեցտարի զորացրել և դարձրել է մի արգասաբեր արժեք, պոետական մի աշխարհ, որով կարող ենք հիրավի հպարտանալ: Նա համահայկական գրական դաշտում ուրույն դեմք է: Նրա ստեղծագործություններում գրական-գեղարվեստական սկզբունքները շատ հզոր են: Թյուր կարծիք կա, թե իբր նրա ստեղծագործությունները դժվար ընկալելի են, սակայն եթե ուշադիր ընթերցենք, կհասկանանք, որ այդպես չէ»:

Այնուհետև գրադարանի ընթերցողները հանդես են եկել Հ. Ալեքսանյանի բանաստեղծությունների ընթերցմամբ:

Միջոցառման վերջում գրողը շնորհավորել է մասնակիցներին գիրք նվիրելու տոնի առթիվ և գրքեր բաժանել ներկաներին: 



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search