«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ահաբեկիչները քանդել են Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող հայկական նոր եկեղեցին, որը նախապես վերոհիշյալ կազմակերպության կողմից արդեն մասամբ հրկիզված էր:
«Իսլամական պետության» ահաբեկիչները քանդել են Մոսուլի հայկական եկեղեցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրել են Իրաքի Հայոց առաջնորդարանից:
Հավելենք, որ դեռեւս 2015 թվականին Իրաքի հյուսիսում գտնվող եկեղեցին հրկիզվել էր «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից: