Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը համակարծիք չէ այն քաղաքագետների հետ, որոնք պնդում են, թե պատերազմի վտանգ կա:
Լեւոն Մնացականյանը հերքել է նոր պատերազմի վտանգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի հետ զրույցում Լեւոն Մնացականյանը վստահեցրեց. իրավիճակը սահմանին հանգիստ է:
«Ո՞վ է նման բան ասում: Իրավիճակը նորմալ է, ոչ մի բան չկա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ քաղաքագետները կանխատեսում են, որ առաջիկա ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սահմանին իրավիճակը կարող է սրվել: