Artsakhpress

Մշակույթ

Հայտնի են Ստեփանակերտի ՈւՀԱ թիմի Մոսկվայի և մերձմոսկովյան կենտրոնական լիգայի ելույթի արդյունքները

Ստեփանակերտի ՈւՀԱ թիմը Մոսկվայի և մերձմոսկովյան կենտրոնական լիգայում անցել է 1/8 եզրափակիչ:

Հայտնի են Ստեփանակերտի ՈւՀԱ թիմի Մոսկվայի և մերձմոսկովյան կենտրոնական լիգայի ելույթի արդյունքները

Հայտնի են Ստեփանակերտի ՈւՀԱ թիմի Մոսկվայի և մերձմոսկովյան կենտրոնական լիգայի ելույթի արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նրա խոսքով, արդեն մի քանի օր է՝ հայկական համացանցը ցնծում, իսկ ադրբեջանականը՝ հիստերիայի ամենավերջին դրսևորումներով քննարկում է Արցախի ՈՒՀԱ-ի թիմի հաղթանակը Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի լիգաների փառատոնում:


«Մեր թիմի ստեղծման առաջին իսկ օրից ադրբեջանական հիստերիան առաջնահերթ ուղղված էր հենց թիմի անվանմանը: Մրցույթի կազմակերպիչները թեև ուշադրություն չէին դարձնում այս հանգամանքին, ամեն դեպքում լարվածությունն առաջին հերթին տհաճ էր հենց թիմի համար, երբ անընդհատ մեր հասցեին կարդում էինք «сепаратисты из Карабаха» ու նմանատիպ շատ այլ հայտարարություններ: Թիմի վրա լրացուցիչ, ոչ դրական առումով ուշադրություն էին գրավում նաև ադրբեջանցիների՝ ՈՒՀԱ-ի ղեկավարությանը ուղղված բազմաթիվ բողոք-նամակները: Ու ամեն անգամ որոշակի բացատրական աշխատանք էինք տանում, մինչև որ բոլորին հասկացնում էինք, որ սա ոչ մի առնչություն չունի մրցույթի բովանդակության հետ:


Թիմի նկատմամբ ավելորդ լարվածությունը հանելու համար որոշեցինք «С хлебом и солью-Степанакерт» անվանումը փոխել և կոչել «Свадьба в горах», որովհետև, ստեղծագործական աշխատանքը թողած, ամբողջ օրը համացանցում ու մամուլում մեր հասցեին ուղղված այդ հիստերիկ արձագանքներին էինք պատասխանում»,- ասաց Ավետիսյանը և կեսկատակ ավելացրեց, որ մեր հարևան կոչվածը այդպես էլ չհասկացավ աղ ու հացի արժեքը:

Անդրադառնալով Մոսկվայի և մերձմոսկովյան կենտրոնական լիգայում թիմի ունեցած հաջողություններին՝ Ավետիսյանը նշեց, որ փետրվարի 16-ին ՈՒՀԱ-ի Արցախի թիմին հաջողվեց հասնել բարձրագույն գնահատականի: «Ժյուրին ու հանդիսատեսը սիրեցին մեր տղաների հումորը, և արդյունքում էլ «Свадьба в горах» թիմը հովանավորի կողմից ստացավ խաղի «լավագույն թիմ» տիտղոսն ու արժանացավ հատուկ մրցանակի»,- ասաց թիմի ղեկավարը և հավելեց, որ թիմի կողմից հատուկ շնորհակալություն է ցանկանում հայտնել հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանին աջակցության և «Արցախ ՀԷԿ» ընկերությանը հովանավորության համար:


Ըստ մեր զրուցակցի, թիմին հրաշալի աջակցում են «КВН»-ի հայտնի մեր տղաներից շատերը, որոնց հետ անձամբ շատ մտերիմ հարաբերություններ ունեն: Սակայն սցենարային ու ստեղծագործական բոլոր մյուս հարցերը գրում են իրենք: «Մենք ելույթներով հանդես ենք եկել նաև ՌԴ հայաշատ Ստավրոպոլ, Կրասնոդար քաղաքներում, և միշտ արժանացել ենք մեծ ընդունելության»,- ասաց Ավետիսյանը և ավելացրեց, որ թիմի առաջիկա պլաններն են` ամեն ինչ անել Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայի 1/8 խաղին բարձր մակարդակով մասնակցելու համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search