ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունեցել համերգ:
Ստեփանակերտում տեղի է ունեցել համերգ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգը նվիրված էր Արցախյան շարժման 29-ամյակին ու Սահմանադրության հանրաքվեին:
Միջոցառմանը հայրենասիրական երգերով հանդես է եկել «Մենք ենք մեր սարերը» երգի պարի պետական համույթը, որի ժամանակ ներկաները պարել են ազգագրական պարեր: