Ադրբեջանի իշխանության համար սա առիթ է, որ կրկին փող շորթեն սեփական ժողովրդից, որովհետև Արցախ են ժամանել 100-ից ավելի միջազգային դիտորդներ:
Սահմանադրության հանրաքվեից հետո Ադրբեջանում նոր «աշխատատեղեր» են բացվելու. Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործն ինչ ազդեցություն է ունեցել հանրաքվեի կազմակերպման և անցկացման վրա:
«Լապշինի գործը պետք է դիտարկել 2 տեսանկյունից: Առաջինը՝ քաղաքական: Այն շատ վատ ազդեցություն ունեցավ Ադրբեջանի և Բելառուսի վարկանիշի վրա: Սա անթույլատրելի է, սա հոլոքոստի ու ֆաշիզմի շարունակությունն է: Երկրորդ՝ ֆինանսական տեսանկյունից Ադրբեջանի իշխանությունների համար նոր հորիզոններ են բացվում, որովհետև Արցախ են ժամանել տարբեր երկրների դիտորդներ, նույնիսկ նրանց դաշնակից Պակիստանից: Շուտով, երևի, Ադրբեջանի կառավարությունը մի մեծ գումար կհատկացնի լոբբիստական գործունեության համար, և այդ գումարի մի պատկառելի մասը կգնա որոշ մարդկանց գրպանները, և սա շատ լավ է նրանց համար, նոր «աշխատատեղեր» են բացվում»,- պարզաբանել է Դ. Բաբայանը և հավելել, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեն պատասխան է միջազգային հանրությանը: