Քանի որ 20-րդ դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ տարբեր երկրներում մի շարք ոտնձգություններ են եղել, 1999թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։
Աշխարհը նշում է Մայրենի լեզվի օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր աշխարհում լեզուների ապագան անորոշ վիճակում է, քանի որ միջազգային մի քանի լեզուներ աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզու կորստի մատնվելու եզրին է։