Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 21-ին կազմել է 486,95 դրամ:
Դոլարն արժևորվել է, եվրոն ու ֆունտը` արժեզրկվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն փետրվարի 20-ի համեմատ արժևորվել է 0.14 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 513,34 դրամ՝ արժեզրկվելով 3,70 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 605,08 դրամ է՝ փետրվարի 20-ի համեմատ այն արժեզրկվել է 1,29 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 21-ին կազմել է 8.40 դրամ` փետրվարի 20-ի համեմատ այն մնացել է անփոփոխ:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 281,49 դրամ, ոսկի՝ 19,370,93 դրամ, պլատին` 15,687,12 դրամ: