Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանն ու Արցախը կրկին մասնակցեցին Լոս Անջելեսի՝ «Ճամփորդություններ և արկածներ» ցուցահանդեսին, որը համարվում է ԱՄՆ-ում զբոսաշրջային ոլորտի խոշորագույն միջոցառումը։
Արցախն ու Հայաստանը ներկայացվել են Լոս Անջելեսի՝ «Ճամփորդություններ և արկածներ» ցուցահանդեսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխարհի լավագույն հանգստավայրերն ու տուրիստական փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահնդեսին ամեն տարի մասնակցում են տասնյակ երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։
Հայկական տաղավարում այս տարի ներկայացված էին 10 ընկերություններ՝ Հայաստանից և ԱՄՆ-ից: Ցուցահանդեսի այցելուներին ցուցադրվել են հայկական քաղցրավենիք, չրեր խմիչքներ, ոսկերչական աշխատանքներ և հայկական երկու հանրապետություններին վերաբերող զբոսաշրջային փաթեթներ:
ԱՄՆ հայկական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներն արձանագրել են, որ նախորդ տարիների մասնակցությունից հետո ավելացել է Հայաստան և Արցախ մեկնելու նպատակով իրենց դիմող օտարերկրյա քաղաքացիների թիվը: