Artsakhpress

Սփյուռք

Թուրքիայի հայերը նամակ են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ կայանալիք Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովը նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ նամակով դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Թուրքիայի հայերը նամակ են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Թուրքիայի հայերը նամակ են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նամակը հրապարակել է «Ակոս»-ը: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ամբողջ ութ տարի Թուրքիայի Հայոց պատրիարքական աթոռը թափուր է: Եկեղեցու և համայնքի մի շարք ներկայացուցիչներ իրենց անհատական հաշիվների պատճառով հետաձգեցին ընտրությունը: Այս երևույթն ավելի քան հինգ հազար ստորագրություններ պարունակող նամակով հանձնել ենք Ձեր ուշադրությանը: Ափսոս, որ Մայր Աթոռից մինչ այժմ պատասխան չենք ստացել:

Անցած ութ տարիների ընթացքում բազմաթիվ բացասական դեպքեր են պատահել: Մեր ավանդության դեմ պետության ձեռքով նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյան սրբազանը ժողովրդի կամքից անկախ և անպատասխանատու կերպով գործում է պատրիարքի իրավասությամբ: Առաջնորդի հատկությունից զուրկ Արամ Սրբազանը, դժբախտաբար, 1915թ-ի ցեղասպանության զոհերը անտեսած, խորը վերքեր է թողել այդ կսկիծը սրտի խորքերում զգացող և իրողությունն ընդմիշտ աղաղակողների հոգիներում: Մեր միակ մխիթարությունը մնում է տեսնել, թե ինչպես անձնատուր այս կեցվածքով հանդերձ Թուրքիայի զանազան քաղաքներում կայանում են ապրիլ 24-յան հիշատակումներ: Պատրիարքարանը, որը խնդիրների լուծման վայր է, ինքը դարձել է խնդրահարույց: Հոգևորականները չեն հաջողում ճնշումներին դիմադրել և դառնում են գործված սխալներին մեղսակից: Որպես հետևանք հայ համայնքի կապն իր եկեղեցու նկատմամբ տկարացել է: Հովվից զուրկ եկեղեցու համայնքն օրըստօրե հալչում է: Ի վերջո` համբերության բաժակը հորդել է և մարդիկ սկսել են պատրիարքարանի դռան առջև բողոքի ցույցեր իրականացնել:

Վեհափառ Տե՛ր, բազում փորձանքներից հետո հասել ենք պատրիարքական ընտրությունների շեմին: Գիտենք, որ ոմանք այս հանգրվանում էլ պետք է փորձեն ընտրությունը խաթարել, բայց մենք վճռական ենք: Գիտակցում ենք, որ ընտրյալ պատրիարքը միայն եկեղեցու առաջնորդը չէ, այլև պետության դիմաց Թուրքիայի հայերի ներկայացուցիչը: Մեր եկեղեցու տարակարծության խնդրում (հոգ չէ թէ ուշացած) Ձեր հայրական միջամտությունը գոհունակությամբ ողջունում ենք: Մենք` Թուրքիայի հայերս որոշել ենք սեփական խնդիրները սեփական կամքով լուծել: Հանուն պատրիարքական ընտրության արդար ու թափանցիկ կայացման, խնդրում ենք, որ թելադրեք Արամ Սրբազանի հրաժարականը փոխանորդի պաշտոնից, ինչպես նաև եկեղեցու հոգևորականների կողմից իրենց ավանդական պարտականությունների կատարումից հետո ժողովրդի կամքի չեզոքությամբ ընդունելը: Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ ընտրում ենք ոչ թե եկեղեցական համայնքը գլխավորող մի հոգևորական, այլ ամբողջ հայ հասարակությունը պետության ու օրենքների առաջ ներկայացնող մի առաջնորդի: Մտահոգվելով ու խնդիրները լուծելու ջանքով մեզ խրախուսել եք

Որդիական Սիրով՝

Տիգրան Ալթուն

Նազարէթ Պինաթլը

Բժիշկ Աւետիս Տէմիր

Խոսրով Քէօլէդաւիթօղլու

Կարօ Քաբրիէլեան

Դալար Հիսարլը Հորոզօղլու

Լուիզ Ալաչամ

Տոքթ. Ադամ Սարգիս

Նաթալի Պըլտըրճըն

Արփինէ Չիզմէճիեան

Կարպիս Էվեափան

Հրաչեայ Սուրէն

Նուարդ Պաքըրճըօղլու

Էլիզապետ Փէյնիրճի

Սուզան Սուզի

Սարգիս Քիչիկ

Արէն Տատըր

եւ այլք»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search