Artsakhpress

Տնտեսական

Հայկական գինիները կներկայացվեն Գերմանիայում անցկացվող MUNDUS VINI հեղինակավոր մրցույթին

Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության Հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի /CBI/ աջակցությամբ 2017թ. փետրվարի 25-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նոյշտադ քաղաքում կազմակերպում է հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությամբ «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» մրցանակաբաշխություն և գալա ընթրիք, որի ընթացքում կմատուցվեն հայկական գինիներ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամից:

Հայկական գինիները կներկայացվեն Գերմանիայում անցկացվող MUNDUS VINI հեղինակավոր մրցույթին

Հայկական գինիները կներկայացվեն Գերմանիայում անցկացվող MUNDUS VINI հեղինակավոր մրցույթին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: MUNDUS VINI մրցանակաբաշխությունը անցկացվում է 2001 թվականից և  համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը։ Այս տարվա մրցույթում ներկայացված 52 տեսակի գինիները գնահատվելու են  աշխարհի տարբեր երկրների 100 հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրիի կողմից: Գնահատումը լինելու է 100-միավորանոց սանդղակով։ Այս մաթեմատիկական մեթոդի հիմքում ընկած է գույնի, հոտի, համի և ներդաշնության չափանիշների համադրումը։ Գինիները համտեսվում և գնահատվում են ժյուրիի 5-7 անդամների կողմից։ Հաղթողները կարող են հավակնել Մեծ Ոսկի, Ոսկի և Արծաթ մրցանակներին։

Նախորդ տարիներին ևս հայկական որոշ գինիներ արժանացել են MUNDUS VINI-ի տարբեր մրցանակների։ Մրցանակի արժանացած գինեգործական ընկերությունն  այդ գինու արտադրության դեպքում շշի վրա որպես կանոն փակցնում է շահումը հավաստող համապատասխան նշանը։

Հայկական գինիների մասնակցությունը MUNDUS VINI–ի մրցանակաբաշխությանը  կբարձրացնի նրանց ճանաչելիությունը, իսկ մրցանակակիր գինիների համար կդյուրինացնի շուկա մուտք գործելը:

Այս տարվա մրցույթին մասնակցության հայտ են  ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում  գինի արտադրող հետևյալ ընկերությունները՝

1. Էդվագ Գրուպ ՍՊԸ - 365 wines

2. Վայք Գրուպ ՓԲԸ

3․Օլդ Բրիդջ ՍՊԸ

4. Քյօշ ՍՊԸ

5. Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ

6. Տիեռաս Դե Արմենիա ՓԲԸ - Կարաս

7․Գետնատուն ՍՊԸ

8. Հայլենդ Սելլարս ՍՊԸ - Koor

9․Արտաշատ Վինկոն ՓԲԸ

10․Անուշ-1 ՍՊԸ - Կատարո

11․Մեծ Սյունիք ՓԲԸ

12․Շիրակամուտ ՍՊԸ – Zara wines

13․ՎանԱրդի ՍՊԸ

14. ՎանՍևան ՍՊԸ - Voskeni wines

15. Ոսկեվազի Գինու Գործարան ՍՊԸ

16․ Մարան ՍՊԸ

17․ Տրինիտի ՍՊԸ

18. Գոլդեն Գրեյպ Արմաս ՍՊԸ

19. Վայն Հաուս ՍՊԸ - Սարդուրի 

MUNDUS VINI-ի մրցանակաբաշխությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի /CBI/ կողմից:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search