Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի մեկնարկային օրը ռինգ դուրս եկած հայաստանցի բռնցքամարտիկներից միայն մեկին է հաջողվել հաղթանակ տանել:
Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովը Ստրանջայի մրցաշարում մեկնարկել է նոկաուտով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԲՖ-ի մամուլի քարտուղարության փոխանցմամբ՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին: 75 կգ քաշային Արման Դարչինյանը պարտվել է անգլիացի մարզիկին , իսկ 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու 56 կգ քաշային Վահե Բադալյանին պարտվել են Ուկրաինայի ներկայացուցիչներին:
Նշենք, որ Բադալյանն առաջին ռաունդում առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ երկրորդ ռաունդում վնասվածք է ստացել:
Բժիշկներին չի հաջողվել դադարեցնել քթի արյունահոսությունը, ինչի պատճառով մենամարտը դադարեցվել է:
Այսօր ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: