Ադրբեջանում նախորդ տարիների համեմատ հեմոֆիլիա հիվանդությամբ տառապողների թիվը զգալիորեն աճել է:
Ադրբեջանում զգալիորեն աճել է հեմոֆիլիա անբուժելի հիվանդությամբ տառապողների թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Ադրբեջանի Պրոֆիլակտիկ հեմոֆիլիայի կենտրոնի տնօրեն Էլմիրա Գադիմովայի փոխանցմամբ` 2002 -2015թթ. Ադրբեջանում պաշտոնապես գրանցված հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվը կազմել է 916 մարդ:
2016 թ. անցկացված հետազոտությունների տվյալներով` հեմոֆիլիայով տառապողների թիվը հասել է 1541-ի:
Ներկայումս Ադրբեջանում 42 երեխա ծանր հեմոֆիլիայով ստանում է առաջին կարգի պրոֆիլակտիկ բուժօգնություն:Հեմոֆիլիան (արյան անմակարդելիություն) անբուժելի հիվանդություն է :
Հիվանդությունը ժառանգական բնույթ ունի և անցնում է սերնդեսերունդ, ընդ որում հիվանդանում են միայն տղաները։ Հեմոֆիլիայով տառապող սերնդի կանայք գործնականորեն լինում են առողջ և միայն հիվանդության փոխանցողների դեր են կատարում։ Արյան այս հիվանդություններն Ադրբեջանում խիստ տարածված հարազատական ամուսնությունների բացասական հետևանքներից են: