Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթում է ֆրանսիական «Սենթ Էտյենին»:
Մխիթարյանն առաջ է մղում Մանչեսթեր Յունայթեդին (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Հենրիխ Մխիթարյանը` եզրափակելով իսպանացի Խուան Մատայի հիանալի փոխանցումը:
63-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդը» մնացել է 10 ֆուտբոլիստներով. 2-րդ դեղին քարտով հեռացվել է Էրիկ Բային: Մեր ֆուտբոլիստը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում 2-րդ գոլն է խփել:
Առաջին խաղում «Յունայթեդը» հաղթել էր 3:0 հաշվով: Ժոզե Մոուրինյուի թիմը ԵԼ-ի 1/8 եզրափակչում է: