ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դրական է վերաբերվում իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը, չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Անկարան Գյուլենի արտահանձնման հույս ունի ԱՄՆ նոր վարչակազմից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք ԱՄՆ իշխանություններից այդ հարցում տեսնում ենք դրական մոտեցում: Հուսով ենք հասնել դրական արդյունքի»,- վարչապետի խոսքերն է մեջբերում թուրքական Anadolu գործակալությունը:
Նա ավելացրել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը լավ է հասկանում, թե Թուրքիան որքան է կարևորում ընդդիմադիր քարոզիչի արտահանձնման հարցը: