Ախալքալաքի շրջանում ENPARD 2 ծրագրի շրջանակներում սկսվում է նոր, համապարփակ ծրագիր` ուղղված Ախալքալաքի շրջանի զարգացմանը:
Մշակվելու է Ախալքալաքի զարգացման ծրագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է Panorama.am-ը՝ վկայակոչելով՝ jnews.ge-ին, Վրաստանի գյուղատնտեսության զարգացման դեպարտամենտը (GRDD) հանրային հարցերի վրացական ինստիտուտին կից, (GIPA) համագործակցությամբ Mercy Corps, Elva Community Engagement և West Cork Development Partnership սկսում է իրականացնել «Աջակցություն Ախալքալաքի գյուղերի զարգացման նոր մոտեցմանը» նախագիծը: Նախագիծը ֆինանսավորում է Եվրամիությունը: Նախագծի բյուջեն կազմում է 2 444 444 եվրո: Ծրագիրը կշարունակվի մինչ 2020 թ.-ի ապրիլ:
Ծրագրին պետք է մասնակցեն քաղաքի համայնքները, երիտասարդները և կանայք: Սկզբում կստեղծվի աշխատանքային խումբ բաղկացած 30 մարդուց, որի մեջ կներառվեն հասարակության բոլոր ոլորտների ներկայացուցիչներ: Խումբը կաշխատի զարգացման առաջնահերթությունների որոշման վրա: Խումբը, հաշվի առնելով շրջանի խնդիրները և հեռանկարները, կորոշի շրջանի զարգացման ռազմավարությունը, առաջնահերթությունները, մրցույթ կհայտարարվի և կսկսվեն աշխատանքները բիզնես նախագծերի վրա: Նախագծեր կարելի է ներկայացնել առողջապահության, սպորտի, մշակույթի, զբոսաշրջության, բիզնեսի, սոցիալական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ենթակառուցվածքային և այլ ուղղություններով: Մրցույթի միջոցով կընտրվեն ֆինանսավորվող նախագծերը: