Թուրքական Fox TV հեռուստաընկերության մեկնաբան Ֆաթիհ Փորթաքալի՝ Մեհրիբան Ալիեւայի նշանակումը քննադատող ելույթից հետո Ադրբեջանում արգելել են Fox TV–ի հեռարձակումը։
Թուրքական Fox TV–ի լրագրողը ծաղրել է Մեհրիբան Ալիեւայի նշանակումը. Ադրբեջանում արգելել են Fox TV–ն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Fox TV–ի հեռուստամեկնաբան Ֆաթիհ Փորթաքալը, լսելով, որ Ադրբեջանում արգելել են Fox TV-ն, ասել է. «Ինչ որ պետք է ասեի, հեռուստաէկրանին ասել եմ։ Ավելացնելու ոչինչ չունեմ»։
Նշենք, որ Fox TV–ի մեկնաբան Ֆաթիհ Փորթաքալը Ադրբեջանի նախագահի կողմից կնոջը առաջին փոխնախագահ նշանակելու հետ կապված լուրը ծաղրելով է ներկայացրել՝ շեշտելով, թե Ադրբեջանում հորից որդուն անցնող կիսանախագահական համակարգ է։
«Նախագահ Ալիեւն էլ իր կնոջը նշանակեց առաջին փոխնախագահ։ Հիմա կհարցնեք, թե ինչպե՞ս կարող է նման համակարգ լինել։ Եթե ժողովրդավարությունն Ադրբեջանում այդքան է, ուրեմն համակարգն էլ այդ կլինի։ Այնտեղ չկա մի մարմին, որին կարող են բողոքել։ Դա էլ ադրբեջանական տիպի նախագահական համակարգ է»,–հեգնական ժպիտով ասել է թուրք մեկնաբանը։