Անգլիական լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Սաութհեմփթոնին»:
Սաութհեմփթոնի երկրպագուներին ուրախացրել է Մխիթարյանի վնասվածքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խաղին, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել մանչեսթերցիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք է ստացել ֆրանսիական «Սենթ Էտյենի» հետ խաղում:
«Սրբերի» երկրպագուներին ուրախացրել է այն, որ 28-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել իրենց սիրելի թիմի դեմ հանդիպմանը:
@kierannkater98
«Սիրեցի Մխիթարյանի վնասվածքի փաստը, առաջ «սրբեր»:
@SteveGrant1983
«Մխիթարյանը չի կարողանա մասնակցել եզրափակչին: Այդպե՞ս է»:
@LukeOsmanRS
«Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով: Մեծ, մեծ աջակցություն «Սաութհեմփթոնի» համար, եթե նա չկարողանա մասնակցել եզրափակչին»:
@RobbyDale1
«Անկեղծորեն տոնեցի, երբ տեսա դաշտից վնասվածքով հեռացող Մխիթարյանին»:
@mighty_saints
«Մխիթարյանի և Կարիկի մասնակցությունը մեծ հարցականի տակ է: Պոգբան և Իբրահիմովիչը 90 րոպե անցկացրեցին դաշտում: Հույս ունեմ, որ նրանք հոգնած կլինեն»: