Ձերբակալվել է Մերձմոսկվայի ադրբեջանական համայնքի` հակահայկական ելույթներով հայտնի ղեկավար Ղալիբ Աղաևն, ում դեմ հունվարին քրեական գործ էր հարուցվել խարդախության մեղադրանքով:
Ձերբակալվել է Մերձմոսկվայի ադրբեջանական համայնքի` հակահայկական ելույթներով հայտնի ղեկավարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Life.ru-ն տեղեկացնում է, որ նա գտնվում է տնային կալանքի տակ:
Ենթադրվում է, որ Մերձմոսկվայի Ադրբեջանցիների ազգային-մշակութային տարածաշրջանային ինքնավարության նախագահ Ղալիբ Աղաևը 2015-ին ավելի քան 600.000 ռուբլի է հափշտակել բյուջեից:
Հայտնի է, որ Աղաևն այդ միջոցները ստացել է «Ռուսաստանն ադրբեջանցի և թուրք դպրոցականների աչքերով» դրամաշնորհի շրջանակում, որը տրամադրել էր ՌԴ կրթության նախարարությունը: Հատկացված 600.000 ռուբլով Աղաևը պետք է իրականացներ երեխաների այցը ՌԴ և էքսկուրսիաներ կազմակերպեր:
Ենթադրվում է, որ Աղաևն իր հայեցողությամբ է ծախսել գումարը: Նշվում է նաև, որ նա մշտապես գաղափարներ է արտահայտել «հայերի հանդեպ ադրբեջանցիների գերազանցության մասին»: «Նշված գործունեության համար նա օգտագործում է Մերձմոսկվայի Ադրբեջանցիների ազգային-մշակութային տարածաշրջանային ինքնավարության ներուժը»,-պարզաբանել է աղբյուրը իրավապահ մարմիններում: