ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: