Artsakhpress

Քաղաքական

Ինտերպոլին դիմելու Ադրբեջանի դատախազության փորձերը Արցախի Խորհրդարանում անհեթեթություն են որակել

Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները մեկնաբանել են Արցախում դիտորդական առաքելության համար Ինտերպոլի միջոցով Ադրբեջանի գլխավոր դատախազության մի խումբ գործիչների միջազգային հետախուզում հայտարարելու որոշումը:

Ինտերպոլին դիմելու Ադրբեջանի դատախազության փորձերը Արցախի Խորհրդարանում անհեթեթություն են որակել

Ինտերպոլին դիմելու Ադրբեջանի դատախազության փորձերը Արցախի Խորհրդարանում անհեթեթություն են որակել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն ասել է, որ Ադրբեջանից արդեն ամեն ինչ սպասելի է. նրանց ոչ մի քայլ այլևս չի զարմացնում:

«Վերջերս Իլհամ Ալիևը կնոջը նշանակել է իր առաջին տեղակալ, հիմա էլ եվրոխորհրդարանի պատգամավորների նկատմամբ է իբր հետախուզում հայտարարել: Սա ուղղակի քմծիծաղ է առաջացնում, ես կարծում եմ, որ որևէ նորմալ մարդ չի կարող հավանության տալ Ադրբեջանի այդ քայլին: Դա նրանք փորձում են կապել մեր հանրաքվեի հետ, որին ավելի քան 100 միջազգային դիտորդներ են մասնակցել: Այնպես որ, իմ կարծիքով, Ադրբեջանը փորձում է մեկուսացնել Արցախն աշխարհից, բայց ստանում է միանգամայն հակառակ պատկերը. նրանց քայլերը բումերանգի ազդեցություն են ունենում: Այս առումով Լապշինի ձերբակալության փաստը լավ օրինակ է: Նրանք ապաշնորհ, կացնային քաղաքականություն են վարում, ինչը բնականաբար չի կարող ընդունվում միջազգային հանրության կողմից»,- նշել է Վ. Բաղրյանը:

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի խոսքով՝ Լապշինի գործից հետո շատ կարևոր էր, որպեսզի դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությունների ներկայությունը Արցախում մեծ լինի:

«Կարծում եմ՝ Ադրբեջանը, Լապշինի գործը քաղաքական հրապարակ բերելով հանդերձ, չի կարող որևէ ազդեցություն ունենալ Արցախ այցելողների վրա: Ադրբեջանը սխալվել է՝ սահմանափակումներ ակնկալելով: Ի վերջո դիտորդական առաքելություն անցկացնող պատվիրակություններն ականատես եղան Արցախում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումների գործընթացին, մյուս կողմից՝ Ադրբեջանի «բարձրաստիճան պաշտոնյանների նշանակման» փաստի մասին տեղեկացան: Նրանք արդեն

կարող են օբյեկտիվորեն համեմատություններ անցկացնել երկու երկրների միջև»,- ասել է Դ. Իշխանյանը:

«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն էլ նշել է, որ հենց միջազգային դիտորդներից շատերը չէին թաքցնում, որ իրնեց չի հետաքրքրում Ադրբեջանի քայլերը:

«Նրանք չեն նախատեսում իրենց ամառային արձակուրդներն անցկացնել Բաքվի նավթի մեջ, հետևաբար Ադրբեջանը ոչ մի լուրջ ակնկալիք չի կարող ունենալ այս հայտարարություններն անելով»,- հավելել է Հ. Խանումյանը:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search