ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը փետրվարի 23-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերին:
Է. Նալբանդյանն ու դեսպան Բեխլերն անդրադարձել են ԵԱՀԿ գործող նախագահի՝ տարածաշրջան կատարելիք այցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բեխլերն անդրադարձան ԵԱՀԿ գործող նախագահի՝ տարածաշրջան կատարելիք այցին։
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածությանն առնչվող հարցեր՝ կարևորելով տարածաշրջանում միակ՝ Երևանում գրասենյակի գործունեությունը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են:
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանը և Գյունտեր Բեխլերն անդրադարձան ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման համար Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերին»:
ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը փետրվարի 23-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերին»: