Artsakhpress

Սփյուռք

Բեյրութահայ լեռնագնացը հաղթահարել է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր լեռնագագաթը

Բեյրութահայ լեռնագնաց Ավետիս Կալպակյանը հաղթահարել է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր լեռնագագաթը՝ արգենտինական Ակոնկագուան, որը ծովի մակերեսից գտնվում է 6962մ. բարձրության վրա: Ավետիս Կալպակյանը լեռնագնաց ուղեկցորդ է եւ 48 տարեկանում արդեն հասցրել է հաղթահարել 35 լեռան գագաթ:

Բեյրութահայ լեռնագնացը հաղթահարել է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր լեռնագագաթը

Բեյրութահայ լեռնագնացը հաղթահարել է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր լեռնագագաթը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ինչպես բոլոր լեռնագնացների, այնպես էլ ինձ համար մարտահրավերներից մեկը յուրաքանչյուր մայրցամաքի ամենաբարձր լեռնագագաթը բարձրանալն է»,-ասում է նա: 

Արգենտինական Ակոնկագուան էլ Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր լեռնագագաթն է, որը հայ լեռնագնացը նպատակ էր դրել բարձրանալ եւ արեց:

«Ակոնկագուան մի շարք առանձնահատկություններ ուներ` ջերմաստիճանի կտրուկ նվազումը՝ -25-ից մինչեւ -35 աստիճան ցուրտ՝ քամիով ուղեկցվող, հանկարծակի անձրեւներ, որոնք հեղեղներ են առաջացնում: 6962մ բարձրությունը, անկախ նրանից, թե մարդն ինչպիսի առողջություն ունի՝ կարող է բացասական անդրադառնալ մարդու առողջության վրա: Բայց ես ուրախություն էի զգում եւ բավարարվածություն, քանի որ սա իմ երկրորդ փորձն էր այս լեռը բարձրանալու»,-ասում է նա:

48-ամյա լեռնագնացը Ակոնկագուան բարձրացել է 10 ժամվա ընթացում եւ իջել՝ 4 ժամում. «Լեռը բերձրացել եմ 18 օրում: Ընթացքը կարելի է 5 փուլի բաժանել: Կարելի է ասել համբերությունը հաջողության գաղտնքն էր եւ այս, եւ մյուս լեռների դեպքում: Առաջին փուլը հիմնական ճամբարին մոտնալն էր. այն մեկնարկեց 2950մ բարձրությունում, հասա մինչեւ 4400 մետր բարձրություն: Այն 3-ի փոխարեն տեւեց 4 օր, պատճառը հանկարծակի անձրեւն էր, որը բարձրացրեց գետի մակարդակը, որը պետք է անցնեինք հիմնական ճամբար հասնելու համար, այնպես որ ես ստիպված էի հետ գնալ 3400 մետր բարձրություն, որտեղ գտնվում էր ճամբարը: Երկրորդ փուլը բարձրադիր ճամբարների կլիմային վարժվելն էր: 5 օր տեւեց, բարձրացանք մինչեւ 5100մ. բարձրություն: Այստեղ մենք կրկին դժվարություններ ունեցանք՝ 2 օր ձնարբուք եղավ:  Երրորդ փուլը բարձրադիր ճամբարներին հասնելն էր: Առաջին ճամբարը 5050մ բարձրության վրա էր, երկրորդը՝ 5500, երրորդը՝ 5960: Դա տեւեց 6 օր, որոնցից երկուսն անցան ճամբարում՝ սպասելով, որ եղանակը պարզվի»,-պատմում է նա:

Ավետիս Կալպակյանի համար, սակայն, ամենաերկար եւ դժվար օրը եղել է լեռան գագաթին հասնելու օրը. «Շատ երկար օր էր, որը սկսվեց առավոտյան ժամը 6:00-ին, քանի որ չափազանց ցուրտ էր ավելի շուտ սկսելու համար: 10 ժամում հասա 6962մ բարձրության վրա գտնվող գագաթ, 4 ժամում իջա ճամբար: Ես լավ էի զգում նախքան գագաթ հասնելը, պարզապես ճանապարհն այնքան էներգիա խլող էր, ես ամբողջությամբ հյուծվել էի եւ հանկարծ ձյուն սկսվեց ժամը 3-ին, բարեբախտաբար առանց քամու: Ամեն դեպքում, ինձ հետ ամեն ինչ լավ էր»:

Ավետիս Կալպակյանը լեռան գագաթին հասցրել է լուսանկարվել Հայաստանի դրոշով եւ մասնակցել է հողի աստվածուհի Պաչամամային շնորհակալություն հայտնելու արարողությանը. «Անդերում Պաչամամա կոչվող արարողություն կա, որը կատարվում է, երբ հասնում ես գագաթին: Այն կազմված է որոշ մթերք եւ ջուր հողում թաղելուց, որով շնորհակալություն ենք հայտնում Պաչամամային՝ իրենց հողի Աստծուն, որ մեզ ՝ մահկանացուներիս ընդունել է գագաթին»:

Ավետիս Կալպակյանը արդեն հաղթահարել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Աֆրիկայի, Ավստրալիայի ամենաբարձր գագաթները: Նրա համար առայժմ անհաղթահարելի է մնում Ասիայի, այսինքն, աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (8848մ): Նա լավ է հիշում այն լեռները, որոնց գագաթներն առաջին անգամ հաղթահարեց՝  Փենինյան Ալպերներում գտնվող Ալլալինհորն եւ Բիշորն լեռները:

«Իմ առաջին լեռնային ճամփորդությունը լավ եմ հիշում, որոնք կատարեցի դեպի Փենինյան Ալպերներում գտնվող Ալլալինհորն (բարձրությունը` 4027մ) եւ Բիշորն (բարձրությունը` 4153մ) լեռներ: Շվեյցարիայում կատարածս 10 օրվա շրջապտույտի ընթացքում այս երկուսն ինձ համար լեռնագնացությունը սկսելու խթան էին: Բայց իմ առաջին քայլը լեռնագնացության մեջ եղավ 2002թ.՝ ընկերոջս հետ Լիբանանի բարձր գագաթներ ճանապարհորդության ժամանակ: Այդ ժամանակ ես տեսա, որ բնությունը բարձրադիր վայրերում նույնքան կենդանի է, որքան ցածրադիր վայրերում, ես սիրահարվեցի բարձրությանը եւ այդ ամռանն էլ սկսեցի մագլցել ժայռեր»,-պատմում է լեռնագնացը:

Ավետիս Կալպակյանը հիշում է՝ փոքր ժամանակ ընտանիքի հետ հաճախ է անցկացրել լեռներում եւ հենց այդտեղից էլ եկել է սերը դեպի լեռներ. «Մենք ամառը սարերում էինք անցկացնում, որտեղ տուն ունեինք: Մեր ընտանիքի անդամները բոլորը սպորտի սիրահար էին եւ մենք ֆուտբոլ էինք խաղում, բասկետբոլ, վոլեյբոլ. այն ամենը, ինչ մեզ ավելի ու ավելի աշխույժ էր դարձնում մեզ:

Ես մեր ընտանիքում միակն եմ, որ ալպինիզմով եմ զբաղվում:  Իմ ընտանիքը արմատներով Մարաշից է, այլ տեղեկություն իմ արմատների մասին չունեմ»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search