Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավոր Բուրհան Քուզուն քննադատել է Ադրբեջանում Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահի պաշտոնին նշանակելը։
Էրդողանի կուսակիցը քննադատել է Մեհրիբան Ալիեւայի նշանակումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ AKP–ի պատգամավոր Բուրհան Քուզուն հայտարարել է, թե Ադրբեջանում տեղի ունեցած նշանակումը սխալ է։ «Կնոջը փոխնախագահ նշանակելը ոչ միայն սխալ է, այլ նաեւ ոչ էթիկ»,– News.am-ի փոխանցմամբ՝ ասել է թուրք պատգամավորը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահն իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահ, ինչը մեծ արձագանք է գտել նաեւ Թուրքիայում։