Artsakhpress

Մշակույթ

Հայ և թուրք հրատարակիչները հանդիպել են Ստամբուլում

Ստամբուլում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հրատարակիչների հանդիպումը:

Հայ և թուրք հրատարակիչները հանդիպել են Ստամբուլում

Հայ և թուրք հրատարակիչները հանդիպել են Ստամբուլում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպումը կազմակերպվել է Թուրքիայի հրատարակիչների միության և «Անտարես» հրատարակչության համագործակցությամբ:

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին աջակցության նախագծի  շրջանակներում Թուրքիա մեկնած առաջատար հայ հրատարակիչների խումբը հանդիպել է Թուրքիայում գործող հրատարակիչների, հեղինակային իրավունքներով զբաղվող գործակալների, թարգմանիչների և Հ/Կ-ների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման առաջին կեսին բացման և ներածական ելույթով հանդես են եկել Թուրքիայի հրատարակիչների միության նախագահ Մեթին Ջելալը և գլխավոր քարտուղար Օգյուր Աքընը: Այնուհետև Թուրքիայի հայկական «Արաքս» հրատարակչության հայերեն հրատարակչությունների խմբագիր Սևան Դեյիրմենջյանը հայերեն տպագրության պատմության, հրատարակչության և հայոց պատմության ու մշակույթի կապի, ինչպես նաև՝ ժամանակակից հայերեն հրատարակչական գործում «Արաքս» հրատարակչության դերի ու փորձի վերաբերյալ զեկույց է ներկայացրել:

«Անտարես» մեդիա հոլդինգի հրատարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մադոյանը նշել է, որ որպես դարավոր հարևաններ՝ հայերը և թուրքերը ուղղակի պարտավոր են միմյանց մասին իմանալ ամեն ինչ:

«Գրականությունը ոչ սահմաններ ունի, ոչ էլ` դարպասներ: Այս ծրագիրը մեզ կօգնի միմյանց ավելի լավ ճանաչել, միմյանց հարստացնել, մասնագիտական կապեր հաստատել և համատեղ առաջ շարժվել», -Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշել է Մադոյանը:

Նա անդրադարձել է «Անտարես»-ի 25-ամյա պատմությանը, հրատարակություններին և թուրք գրականությունից հայ ընթերցողի համար թարգմանված երկերին:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը պատմել է հրատարակչությունը խթանելու նպատակով հիմնված գրական հիմնադրամի և պետության ու այդ հիմնադրամի աջակցությամբ հայերենից դեպի այլ լեզուներ կատարվող գրական թարգմանությունների մասին:

Ելույթով հանդես են եկել նաև Հայաստանի գրականության ինստիտուտի տնօրեն Արքեմնիկ Նիկողոսյանը, «Զանգակ» հրատարակչության ներկայացուցիչ Արթուր Մեսրոպյանը, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից Շավարշ Կարապետյանը և «Արեգ» հրատարակչությունից Սամվել Գասպարյանը:

Հանդիպման 2-րդ կեսին ներկայացվել և քննարկվել են Թուրքիայում հայերեն հրատարակչությանը, հայկական դպրոցներում հայերենի դասավանդմանը, թուրքերեն- արևելահայերեն/արևմտահայերեն թարգմանիչ-մասնագետների պատրաստմանը, թարգմանչական և հրատարակչական գործում ծագող խնդիրներին և հնարավոր լուծումներին, երկու երկրների միջև հրատարակչական առևտրին և մշակութային կապերի միջոցով երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորություններին առնչվող հարցեր:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search