Բլոգեր Ալեքսանդր Լապշինի նոր փաստաբանը՝ Էդուարդ Չերնին հանդիպել է իր պաշտպանյալին:
Ալեքսանդր Լապշինը հանդիպել է իր նոր փաստաբանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է փաստաբանը: Հանդիպումը տեղի է ունեցել Բաքվի քննչական մեկուսարանում:
Փաստաբանը նշել է, որ Լապշինն առողջական խնդիրներ չունի, նա չի դժգոհել նաեւ պահման պայմաններից: Լապշինը փաստաբանին ասել է, որ Լեռնային Ղարաբաղ գնացել է:
Հիշեցնենք, որ նախօրեին Լապշինին թույլ են տվել հանդիպել մոր՝ Բելլա Լապշինայի հետ: